Առաջարկում ենք թեթև և հագեցնող աղցան ձիթապղով և ավոկադոյով: Օգտագործեք այն որպես խավարտ տարբեր մսային և ձկնային ուտեստների հետ:
Բաղադրամասերը. ավոկադո -2հատ, ձև ձիթապտուղ, ցանկալի է անկորիզ – 25հատ, մեկական խոշոր սոխ և նարինջ, ռեհան, սպիտակ չոր գինի – 1.5ճ.գդալ, ոչ դառը ձիթայուղ – 5ճ.գդալ, մանանեխ- 1/3 ճ.գդալ, աղ, կարմիր աղացած պղպեղ: Պատրաստման եղանակը. Նարինջը կեղըահանել, մաքրել նաև դառնություն տվող սպիտակ թիթեղները և կտրել շերտերով: Ավոկադոն կտրատել խորանարդիկների ձևով, ավելացնել կտրատած ձիթապտուղները: Ցանկալի է գնել միանգամից անկորիզ ձիթապտուղները, բայց եթե դրանք կորիզով են, ապա կարելի է շատ հեշտորեն կորիզահանել հետևյալ կերպ. Ձիթապտուղները տեղադրել փայտե տախտակի վրա և դանակի հարթ մասով թեթևակի ճզմել: դրանք կբացվեն և կորիզ հեշտությամբ կառանձնանա: Մանր կտրատել ռեհանը և գլուխ սոխը, խառնել մնացած բանջարեղենների հետ: Այնուհետև պատրաստում ենք սոուսը. Իրար ենք խառնում սառը սպիտակ չոր գինին, ձիթայուղը, մանանեխը, աղը և աղացած պղպեղը: Այդ ամենը լավ խառնում ենք և ցողում ուտեստը:

Leave your comment

<

Your email address will not be published.