Ծովամթերք սիրողների համար առաջարկում ենք ձիթապտղով և մանր ծովախեցգետնով:
Բաղադրամասերը. Կանաչ լոբի – 390գ, կարտոֆիլ – 400գ, խոշոր սոխ – 1հատ, լոլիկ — 3 հատ, կանաչ պղպեղ -2 հատ, 1 ձու, մանր ծովախեցգետին – 250գ, ձիթապտուղ սև — 30գ, հազարի տերևներ, 1 խոշոր սխտորի պճեղ, քացախ / ցանկալի է գինու/ — 3ճ. գդալ, ձիթայուղ – 8ճ. գդալ, համեմունքներ /ռեհան, ուրց, թարխուն/, աղ. սև պղպեղ: Պատրաստման եղանակը. Պատրաստում ենք սոուսը. Սխտորը ճզմել, խառնել քացախի ձիթայուղի, համեմունքների, աղի և պղպեղի հետ: Ստացվածը լավ խառնել: Շոգեխաշած կարտոֆիլն ու լոբին կտրատել: Օղակներով կտրատել կանաչ պղպեղն ու սոխը: Խաշած ձուն բաժանել 4 մասի, լոլիկը շերտել, իսկ հազարի տերևները պատառոտել ձեռքերով: <<Ծովային>> աղցանը ձևավորում և մատուցում են շերտերով դասավորած. ափսեի հատակին դասավորում ենք հազարի տերըները. Հետո հերթով շերտ առ շերտ դասավորում ենք կտրատած բանջարեղեննրը, վերջում եփած մանր ծովախեցգետինը, ձուն և ձիթապտուղը: Ստացված ցողում ենք սոուսով, թեթև խառնում և մատուցում:

Leave your comment

<

Your email address will not be published.