Գոյություն ունեն ձիթապտղով հացի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, ստորև նշվածը դրանցից մեկն է: Մեր բաղադրատոմսում նշված սողը իրականում կարելի է փոխարինել ցանկացած այլ բաղադրամասով՝ լոլիկով, հոտավետ խոտերով, սխտորով և այլն:
Բաղադրամասեր. Ալյուր – 250գ, ջուր – 100մլ, չոր թթխմոր – 7գ, սոխ – ½ հատ, ձիթապտուղ – 2ճ. գդ, աղ – 1պտղունց: Պատրաստման եղանակը. Ձիթապտուղը շերտատել, սոխը կտրտել և տապակել բուսայուղում մինչև ոսկեգունելը: Կարելի ասել լցոնը պատրաստ է: Ալժմ զբաղվում ենք խմորով: Սեղանի հարթ և չոր մակերեսին լցնում ենք ալյուրը, խառնում աղի հետ, բլրակ հավաքում և մեջտեղը փոսիկ բացում: Փոսիկի մեջ ավելացնում ենք չոր թթխմորը, բարակ շիթով լցնում ջուրը և դրսից դեպի ներս ալյուրը մղելով խառնում զանգվածը իրար: Մոտ 1 րոպե հունցելուց հետո ավելացնում ենք սոխը, խառնում ևս 2-3 րոպե: Ստացված խմորագունդը թեթև հարթեցնում, լոշիկի ձև տալիս, և այս անգամ մեջտեղում լցնում ենք ձիթապտղի զանգվածը: Եվս մեկ անգամ հունցում ենք, այնուհետև բուսայուղով պատված խորը տարայի մեջ ենք տեղավում խմորը, ծածկում և թողնում ենք խմորը հասունանա տաք տեղում 1 ժամ: Հասունանալուց հետո, խմորին հացի ձև ենք տալիս և եփում 200°C ջերմաստիճանում 40 րոպեի ընթացքում: Պատրաստ է:

Leave your comment

<

Your email address will not be published.